Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուբեն Մելիքյան. Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար պետական ուղղաթիռից օգտվելու իրավունք չունի

Ռուբեն Մելիքյան. Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի նպատակով Սյունիք հասնելու համար պետական ուղղաթիռից օգտվելու իրավունք չունի
10.03.2020 | 12:16

«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։
ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։


ՀՀԳ. Հարգելի իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում ՈՉ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ